Փարիզը մտահոգված է ստահոդ հռետորաբանությամբ, որի նպատակն է Հայաստանին ներքաշել Ղարաբաղի ողբերգական իրադարձությունների մեջ։ Դրա վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շրջանակում հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան: Նա հավելել է, որ Ֆրանսիան կշարունակի ուշիուշով հետեւել Արցախում իրադարձությունները որպես պատրվակ օգտագործելու փորձերին, որոնք կարող են հարցականի տակ դնել Հայաստանի տարածքային ամբողջականությունը:
Նախարարը հիշեցրել է, որ նախօրեին Ֆրանսիան դատապարտել է Ադրբեջանի հարձակողական ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում, ու հավելել, որ Փարիզում առանձնապես անհանգստանում են քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի մասին հաղորդագրություններով։
«Հրադադար, ըստ երեւույթին, չի հաստատվել, եւ Ֆրանսիան կշարունակի հետեւել իրավիճակին։ Ֆրանսիան մշտապես աջակցել եւ աջակցում է լուծումներին բանակցությունների միջոցով, որոնք Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը երաշխավորելու են խաղաղության մեջ ապրելու իրավունք՝ հարգելով նրանց պատմությունն ու մշակույթը»,– ասել է Կոլոննան։ Ֆրանսիայի արտգործնախարարը կրկնել է, որ Ֆրանսիան Արցախի բնակչության ճակատագրի համար պատասխանատու համարում է Ադրբեջանին, հենց դա է պատճառը, որ հանդես է եկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ղարաբաղի հարցով իրավիճակի անհապաղ քննարկում անցկացնելու նախաձեռնությամբ: