Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հայտնել է, որ Արցախի դեմ Ադրբեջանի լայնամասշտաբ հարձակման հետեւանքով սեպտեմբերի 20-ին՝ 21:30-ի դրությամբ առնվազն 200 մարդ է զոհվել։ Ավելի քան 400 մարդ վիրավոր է։
Ավելի վաղ Արցախի մարդու իրավունքների պաշտպանը հայտնել էր, որ Արցախում հազարավոր մարդիկ մինչ օրս չեն կարողանում գտնել իրենց հարազատներին եւ ընտանիքի անդամներին։