Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիան եւ վայրագությունները կանգնեցնելու համար միջազգային հրատապ միջամտություն է անհրաժեշտ։ Դրա մասին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանին մասնակցող Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ Հարավային Կովկասի ապակայունացմանն ուղղված բոլոր քայլերը պետք է կանխվեն։