Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի բնակիչներին իրավունքների ապահովման եւ անվտանգության երաշխիքներ տալու անհրաժեշտության մասին:
Մակրոնն Ալիեւին կոչ է արել երաշխիքներ տրամադրել` նաեւ Լեռնային Ղարաբաղում Բաքվի ռազմական գործողությունը հաշվի առնելով։ Ֆրանսիայի առաջնորդը դատապարտել է Ադրբեջանի կողմից ուժի կիրառման որոշումը, որը խորացնում է Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամը եւ սպառնալիք է տեւական խաղաղության հասնելու ուղղությամբ գործադրվող ջանքերի համար: