Ադրբեջանը կրակել է Գեղարքունիքի մարզի Սոթքի հայկական դիրքերի ուղղությամբ:
«Սեպտեմբերի 20-ին՝ ժամը 22:50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ»,– ասված ՀՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Սա ադրբեջանական ԶՈՒ-ի՝ ԼՂ-ում սեպտեմբերի 19-ից ի վեր առաջին գնդակոծությունն էր ՀՀ ԶՈՒ մարտական դիրքերի ուղղությամբ: