ՌԴ խաղաղապահները Լեռնային Ղարաբաղի երեք շրջաններից տարհանել են 5 հազար մարդու։
«Ակտիվ ռազմական գործողությունների սկզբից ի վեր ՌԴ խաղաղապահները Մարտակերտի, Մարտունու եւ Ասկերանի շրջաններից տարհանել են խաղաղ բնակչությանը։ Շուրջ 5 հազար մարդ տեղափոխվել է խաղաղապահ զորախմբի տեղակայման վայր»,- ասված է ՌԴ ՊՆ հայտարարության մեջ։
Նշվում է նաեւ, որ տարհանվածներին տաք սնունդ է տրամադրվում։ Ռուսաստանի Դաշնության ռազմական բժիշկները նրանց ցուցաբերում են բժշկական օգնություն։ ՌԴ խաղաղապահ առաքելությունը շարունակական կապ է պահպանում Բաքվի, Երեւանի եւ Ստեփանակերտի հետ՝ արյունահեղությունը կանխելու համար։