Ռուսական կողմի միջնորդությամբ սեպտեմբերի 21-ին Եվլախում տեղի է ունենում Ադրբեջանի եւ ԼՂ պատվիրակությունների հանդիպումը։
Արցախյան կողմից հանդիպմանը մասնակցում են Սերգեյ Մարտիրոսյանը եւ Արցախի Հանրապետության ԱԺ «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Մելքումյանը, որը վերջին պահին փոխարինել է Եվլախում բանակցություններ վարելու նշանակված պետնախարար Արթուր Հարությունյանին:
Նրանք Եվլախ են ժամանել ռուս խաղաղապահների ուղեկցությամբ։
Ադրբեջանական կողմը բանակցություններին կներկայացնի պատգամավոր Ռամին Մամեդովը, որին Ալիեւը նշանակել էր Ղարաբաղի տարածաշրջանի հայ բնակիչների հետ շփումների պատասխանատու: