Իրանի իշխանությունը վերացրել է դեպի Հայաստան եւ Ադրբեջան թռիչքների, ինչպես նաեւ այդ երկրներից դեպի Իսլամական Հանրապետություն չվերթերի արգելքը:
Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ներկայացուցիչը հայտնել է, որ երբ տեղեկություններ հայտնվեցին Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններ սկսելու մասին, Թեհրանը թռիչքների արգելք սահմանեց։ Ըստ իրանցի պաշտոնյայի՝ երբ հայտնի դարձավ հրադադարի մասին, որոշվեց թույլատրել չվերթերի իրականացումը: