ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը ուժեղացրել է պարեկությունը հայ-ադրբեջանական սահմանագոտում եւ առճակատման գծում եւ Սոթք գյուղի մոտ՝ տեղում ռազմական եւ անվտանգության ցանկացած զարգացման մասին զեկուցելու նպատակով։
«Մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը՝ նպաստելու իրավիճակի կայունացմանը»,- այս մասին ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը գրել է իր X ալիքում։