Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն ուղերձ է հղել, որում նշում է, որ հրաժարվում ենք հավատալուց, որ 21-րդ դարի աշխարհում շարունակում է գործել ուժի իրավունքը, հրաժարվում ենք հավատալուց, որ աշխարհի առաջնորդները չեն կարող միջոցներ գտնել կանխելու համար եղեռնագործությունը Արցախում:
Կաթողիկոսը կոչ է ուղղում ՀՀ իշխանություններին, ազգային կառույցներին, քաղաքական, հասարակական գործիչներին՝ ամեն ջանք ներդնելու արցախահայությանը նոր պատուհասներից փրկելու համար։