Եվրախորհրդարանի ավելի քան 60 պատգամավոր միացել է՝ պահանջելու Եվրոպայից պատժամիջոցներ կիրառել Իլհամ Ալիեւի վարչակարգի նկատմամբ՝ Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի դեմ հարձակման համար։ Պատգամավորները Եվրոպական միության արտաքին հարաբերությունների եւ անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելին հարցրել են, թե ինչ պատժամիջոցներ է պատրաստվում ԵՄ-ն կիրառել Ադրբեջանի նկատմամբ՝ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների համար։
Նրանք միացել են ֆրանսիացի եվրապատգամավոր Նաթալի Լուազոյի՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու պահանջին։