Բաքուն այն համոզման է, որ Ղարաբաղի հետ բանակցություններում իրեն այլեւս միջնորդներ պետք չեն։ Բանակցություններին ներկա լրագրողները նկատել են, որ ռուսները ներգրավված են եղել միայն Ղարաբաղից հայերի ավտոշարասյունը ուղեկցելու գործում, սակայն բանակցություններին չեն մասնակցել եւ, ըստ էության, մնացել են դռնից դուրս. նրանց թույլ չեն տվել մոտենալ բանակցային սեղանին։
BBC-ին փորձագետները հայտնել են, որ ենթադրում են՝ կողմերի միջեւ շփումը ընթացել է հետեւյալ կերպ. Ադրբեջանն իր պայմանները դրել է եւ դրանք կատարելու ժամանակ տվել։ Ի՞նչ պայմաններ կարող են լինել դրանք՝ հաշվի առնելով, որ Ղարաբաղն արդեն համաձայնել է վայր դնել զենքերը եւ ցրել բանակը։
Ամենայն հավանականությամբ, հիմնական պահանջներից մեկը ինքնահռչակ երկրի իշխանության բոլոր ինստիտուտների լուծարումն է, որպեսզի Ալիեւի նշանակած մարդը ղեկավարի Ղարաբաղը։