Ըստ բրիտանական BBC գործակալության՝ Ադրբեջանի նախագահի աշխատակազմը հայտարարել է, որ Ղարաբաղի հայ բնակիչների սոցիալ-տնտեսական ինտեգրման ծրագիրն արդեն պատրաստվել է՝ ընդգծելով, որ այդ ինտեգրումը Ադրբեջանի ներքին խնդիրն է։ Դրա մանրամասները հայտնի չեն։
Այդ ընթացքում Երեւանում մեկնարկել են Լեռնային Ղարաբաղի հայերի հնարավոր տեղափոխումը Հայաստան կազմակերպելու նախապատրաստական աշխատանքները։
Եվրամիությունը նույնպես մտահոգություն է հայտնում ԼՂՀ-ից հայերի արտագաղթի կապակցությամբ։ Որոշ քաղաքագետներ ենթադրում են, որ Ղարաբաղում կարող են մնալ միայն տարեց հայերը, որոնք չեն ցանկանում լքել իրենց տները։