Ադրբեջանի կապի եւ տեղեկատվական անվտանգության հատուկ ծառայության պետ Թուրալ Մամեդովը հայտնել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կայքը լայնածավալ կիբերհարձակման է ենթարկվել: Ըստ նրա՝ ընդհանուր առմամբ, գրանցվել է ավելի քան 4 միլիոն DDoS հարձակում:
Մամեդովը հավելել է, որ բացի դրանից՝ բազմաթիվ կիբերհարձակումներ են գրանցվել պետական կառույցների ինտերնետային ռեսուրսների վրա: