Միակ սցենարը Ղարաբաղի ամբողջական անցումն է Ադրբեջանի վերահսկողության տակ: Դրա մասին DW-ին տված հարցազրույցում ասել է Բարսելոնայի Պոմպեու Ֆաբրա համալսարանի պրոֆեսոր Ռուբեն Ենիկոպոլովը: Ըստ նրա՝ կավարտվի նրանով, որ այնտեղ հայկական ոչինչ չի մնա։ ԼՂ բնակիչները կա՛մ կտարհանվեն Հայաստանի տարածք, կա՛մ կհայտնվեն ադրբեջանական բանտերում։
Ենիկոպոլովը հույս է հայտնել, որ ԼՂ բնակիչները կխուսափեն էթնիկ զտումներից: Նա կանխատեսում է հայ բնակչության բռնի տեղահանում Ղարաբաղից եւ ներկայիս իրավիճակը համեմատում է այն ամենի հետ, ինչ Թուրքիան արեց հույների նկատմամբ 20-րդ դարասկզբին։
«Ինչ կլինի տարածաշրջանում Ռուսաստանի ներկայության և Հայաստանի հետ հարաբերությունների հետ: Ղարաբաղում Ռուսաստանը «դեր չի խաղում»։ Բայց Հայաստանում Մոսկվայի ազդեցությունը կպահպանվի, առաջին հերթին՝ տնտեսական։ Ռուսաստանը չի հեռանա Հայաստանից, նա Երևանի հիմնական առևտրային գործընկերն է»,- ասում է Ենիկոպոլովը։
Նրա համոզմամբ՝ Մոսկվայի և Երեւանի հարաբերություններն այլևս հնարավոր չի լինի անվանել «բարեկամական, եղբայրական երկրների հարաբերություններ», բայց գործնական կապերը կմնան. «Առեւտուր կանեն, բայց սերն անցել է»: