ՔՊ-ն իրեն պատկանող լրատվամիջոցներով ատելության խոսք է տարածել արցախահայերի նկատմամբ:
Մեծ հակազդեցության ու բողոքի արդյունքում բնագրերը ջնջվել են:
Կարպիս Փաշոյանի գրառումը
«Ղարաբաղցի ջարդարար» ռասիստական եզրույթը հայտնի ամուսնական զույգի քաղաքական ինքնության և աշխարհայացքի կենտրոնական բաղադրիչն է։ Դրանով իրենք իրենց ատելությունն ու նողկանքն են արտահայտում Արցախի և արցախցիների նկատմամբ, ինչից հետևում է, որ ամեն ինչ անելու են, որ հայերը չգան Հայաստան` մնալով պատանդության և գերության մեջ։
Խոցելի բանականությամբ ընկերներիս հորդորում եմ չդառնալ զոհը այդ նողկալի քարոզչության։ Հայաստանը նաև արցախցիների երկիրն է»:
Սեւադա Ղազարյանի գրառումը
Ատելության խոսքը սա ա, բռնության կոչը սա ա։ Քաղաքացիական պատերազմի հիմքերը սենց են դրվում։ Ու դա անում ա Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անձնական բլոգը։
Հ.Գ. Ստեղ չէի գրել Araratnews-ի մասին, որովհետև իրենց չեմ հետևում, աչքովս չէր ընկել, բայց ընկերներս հուշեցին, որ ոչնչով չի զիջում սիվիկին։