Վազգեն Մանուկյանը հայտարարել է, որ սեպտեմբերի 22-ի առավոտյան 10։00-ից Կառավարության շենքը շրջափակելու են եւ թույլ չեն տալու՝ նիստ տեղի ունենա։ Նա նաեւ կոչ է արել անհնազանդության ակցիաներ անցկացնել ամենուրեք եւ շարասյուներով շարժվել տարբեր ուղղություններով։
Ավելի վաղ նա հրապարակել է Ազգային կոմիտեի կազմը՝ Հայկ Մամիջանյան, Ավետիք Չալաբյան, Անդրանիկ Թևանյան, Իշխան Սաղաթելյան, Վազգեն Մանուկյան: