ԵՄ-ն դատապարտել է Ադրբեջանի ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության դեմ։ Դրա մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:
«ԵՄ-ն կոչ է անում Ադրբեջանին թույլատրել անհապաղ եւ անարգել հումանիտար հասանելիությունը կարիքավոր բնակչությանը, այդ թվում՝ Լաչինի միջանցքի ամբողջական վերաբացման միջոցով: Քաղաքացիական բնակչության բռնի տեղահանումը ռազմական կամ այլ միջոցներով կարժանանա ԵՄ-ի խիստ արձագանքին»,- նշված է հայտարարության մեջ։
Բորելը Ադրբեջանին կոչ է անում նաեւ վերահաստատել իր միանշանակ հավատարմությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը՝ 1991 թվականի Ալմաթիի հռչակագրի համաձայն։