Ցուցարարները շարունակում են առաջ շարժվել եւ նստարաններով կամ աղբամաններով փակել փողոցները։ Հանրապետության հրապարակից հարյուրավոր ցուցարարներ տարբեր ուղղություններով շարժվում են` փակելով կենտրոնական փողոցները։
Ներկա պահին փակ են Հանրապետության հրապարակից Տիգրան Մեծի պողոտա տանող ճանապարհը, Խանջյանից Ագաթանգեղոս, Ամիրյանից Մաշտոց, Նալբանդյան–Թումանյան, Մոսկովյան–Նալբանդյան խաչմերուկը, Արգիշտի փողոցից Հաղթանակի կամուրջ տանող հատվածը, Գրիգոր Լուսավորիչ–Արշակունյաց–Ագաթանգեղոս խաչմերուկը եւ այլն։
Ցուցարարների մի խումբ շարժվում է դեպի Մյասնիկյան փողոց։