Ովքեր չգիտեն, ասենք, որ Մարուքյանը «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահն է։ Դրանից բացի` նաեւ ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան է։ Այդ պաշտոնում նրան 2022 թվականի մարտին նշանակել է Նիկոլ Փաշինյանը, հավանաբար որ զբաղվի հատուկ հանձնարարություններով։
Անցած մեկուկես տարում ի՜նչ է արել-չարել՝ չգիտենք, բայց տպավորիչ է «X»-ի միկրոբլոգում նրա վերջին գրառումը՝ «այ, գետինը մտնեք, գետինը» ոճով։
Վերը նշված Բ-երն ու Մ-երը գետինը պետք է մտնեին` տեսնելով Ստեփանակերտի օդակայանում խռնված ԼՂ գյուղերի բնակչությանը։