Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե Ղարաբաղում տեղի ունեցած վերջին իրադարձությունները Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Հայաստանի հետ առնչություն չունեն: Նա շեշտել է, որ Ադրբեջանի գործողություններն ուղղված են եղել Ղարաբաղում «անօրինական խմբավորումների» դեմ:
Էրդողանը հավելել է, որ չնայած Ադրբեջանի բազմիցս զգուշացումներին՝ Ղարաբաղում «շարունակվել են սադրանքները», ինչը Բաքվին ստիպել է միջոցներ ձեռնարկել։
Թուրքիայի նախագահը կարեւոր է համարել, որ Փաշինյանը մասնակցել է Անկարայում իր երդմնակալության արարողությանը։