Թյուրքական պետությունների կազմակերպությունը դատապարտել է Ղարաբաղում հայկական դիվերսիոն խմբերի ահաբեկչությունները: Դրա մասին ասվում է կազմակերպության հայտարարության մեջ։
«Թյուրքական պետությունների կազմակերպությունը լուրջ մտահոգություն է հայտնում Ադրբեջանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության դեմ Հայաստանի սադրանքների կապակցությամբ, դատապարտում է Ղարաբաղում վերջին ահաբեկչական գործողությունները, որոնք հանգեցրել են խաղաղ բնակչության եւ ադրբեջանցի զինծառայողների մահվան»,- ասվում է հայտարարության մեջ:
Նշվում է, որ կազմակերպությունը խոր ցավակցություն է հայտնում Ադրբեջանի ժողովրդին, կառավարությանը եւ սադրանքի հետեւանքով զոհված զինծառայողների ընտանիքներին: