Հայաստանի անկախությանը նորից սպառնում է Ադրբեջանի դաժան վարչակարգը, որը բռնություն եւ էթնիկ զտումներ է իրականացնում Հայաստանի եւ Արցախի ժողովուրդների նկատմամբ։ Իր հայտարարության մեջ այս մասին նշել է ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը:
«Այսօր լրանում է Հայաստանի անկախության 32-րդ տարեդարձը։ Հայաստանի անկախությանը հերթական անգամ սպառնում է Ադրբեջանի դաժան վարչակարգը, որը բռնություն եւ էթնիկ զտումներ է իրականացնում Հայաստանի եւ Արցախի ժողովուրդների նկատմամբ»,- գրել է նա:
Նա իր աջակցությունն է հայտնել հայերին՝ կոչ անելով ԱՄՆ-ին անհապաղ միջամտել՝ Ադրբեջանի բռնությանը վերջ տալու համար։ «Այժմ, առավել քան երբեւէ, Միացյալ Նահանգները պետք է աջակցի մեր հայ եղբայրներին եւ քույրերին, որպեսզի նրանք խաղաղ եւ անվտանգ ապրեն: Եվ ես միշտ համերաշխ եմ լինելու հայ ժողովրդի հետ»,- գրել է Շիֆը։