Ադրբեջանը մի քանի շաբաթ շարունակ մեծածավալ զորք եւ զինամթերք սահմանին կուտակելուց հետո որոշեց լայնամասշտաբ ռազմական գործողություն ձեռնարկել: Ոչ ոք չի կարող հավատալ, որ այդ գործողությունը կանխամտածված չի եղել։ Լեռնային Ղարաբաղի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստում այս հայտարարությունն արեց Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան։
Ֆրանսիան ի դեմս Կոլոննայի Ադրբեջանին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել եւ հարգել միջազգային իրավունքը` հավելելով, որ Ադրբեջանի իրականացրած ռազմական գործողության հետեւանքով մարդիկ են զոհվել՝ ներառյալ քաղաքացիական անձինք, նրանց թվում` երեխաներ: