Մոսկվան հույս ունի, որ Բաքվի եւ Ստեփանակերտի միջեւ շփումների արդյունքում հնարավոր կլինի թեթեւացնել մարդասիրական իրավիճակը տարածաշրջանում։ Իր ելույթում նշեց ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Պոլյանսկին:
Ըստ նրա, չնայած ծանր իրավիճակին, ռուս խաղաղապահները բարեխղճորեն կատարում են իրենց պարտականությունները։ Նրանք մարդկանց ճամբար են տեղափոխել, որոնք այնտեղ պաշտպանված են հրետակոծությունից։
Ռուս խաղաղապահների ակտիվ միջնորդությամբ համաձայնություն է ձեռք բերվել դադարեցնելու ռազմական գործողությունները։ Հայ-ադրբեջանական խաղաղությունը պետք է ուղեկցվի հստակ երաշխիքներով։