Սեպտեմբերի 22-ին Ստեփանակերտ է ուղարկվել 20 տ տարողության երկու բեռնատար՝ պարենային ապրանքներով եւ հիգիենայի պարագաներով, եւ երկու ավտոմեքենա՝ բեռնված հացով։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ սրա մասին հայտնել է Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Ադրբեջանական լրատվամիջոցները տեսանյութ են հրապարակել` «Բաքուն Ղարաբաղի հայերին սննդամթերք է ուղարկում, բեռնատարներն Աղդամից (Ակնա) շարժվում են դեպի Ստեփանակերտ» վերտառությամբ: