Հայաստանյան լրատվամիջոցներից մի քանիսը, TRT-ի տելեգրամյան ռուսալեզու ալիքին հղում անելով, տարածել են, թե Թուրքիայի նախագահ Էրդողանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է՝ «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի «հակաահաբեկչական գործողությունից» տեղյակ է եղել։
«Ալիք մեդիա»-ն, դեռ գիշերը հանգամանորեն ուսումնասիրելով թուրքական լրատվամիջոցները, պարզել է, որ Էրդողանը, նման հայտարարություն չի արել։ Էրդողանը հայտարարել էր, թե Ղարաբաղում տեղի ունեցած վերջին իրադարձությունները Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Հայաստանի հետ առնչություն չունեն: