Կառավարությունն ընդունել է նախագիծ, որով սահմանամերձ համայնքներին ցուցաբերվելու է պետական աջակցություն: Ազգային ժողովի քննարկմանը ներկայացվելիք նախագծով՝ բնակիչներին բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի եւ անշարժ գույքի հարկի ամբողջական փոխհատուցում կտրամադրվի:
Աջակցություն ստացող սահմանամերձ 23 համայնքների 82 բնակավայրերի աջակցության համար պահանջվում է 988,933.7 հազար դրամ։