Ադրբեջանը կավելացնի պաշտպանության եւ անվտանգության ծախսերը՝ հասցնելով 6 միլիարդ 421 միլիոն մանաթի։ 2024-ի պետական բյուջեում Ադրբեջանի կառավարությունը պաշտպանության եւ ազգային անվտանգության ֆինանսավորման համար հատկացրել է 6,421 միլիոն մանաթ (3,78 միլիարդ դոլար): 2023-ի բյուջեում նման ծախսեր նախատեսված են 6,054,844,623 մանաթի (3,561,4 մլն դոլար) սահմանում։ Այսպիսով՝ 2024-ին այս նպատակների համար պետբյուջեից ֆինանսավորումը կավելանա 6 տոկոսով։
«Ընդհանուր առմամբ, 2024 թվականին բյուջեի ծախսերի 17,7%-ը հատկացվելու է պաշտպանությանը եւ ազգային անվտանգությանը»,- «Ինտերֆաքս»-ին հայտնել են երկրի ֆինանսների նախարարությունից։
2024 թվականին 3 միլիարդ մանաթը (1,76 միլիարդ դոլար) կհատկացվի երկրի ռազմական ներուժի ավելացմանը, ինչպես նաեւ բանակի նյութատեխնիկական ապահովման բարելավմանն ուղղված միջոցառումներին։