Ադրբեջանը ռուս խաղաղապահների հետ միասին որոնում է Ղարաբաղում սպանվածների մարմինները, ասել է Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիեւը։ «Ռուս խաղաղապահների հետ համատեղ աշխատանքները շարունակվում են զոհված զինվորների մարմինների որոնման համար (սեպտեմբերի 19-20-ի մարտերում)»,- գրել է Հաջիևը X սոցիալական ցանցի իր էջում (նախկինում՝ Twitter):
Հաջիեւը քննարկումներ է անցկացրել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակի, ինչպես նաեւ այլ միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ: Ադրբեջանի նախագահի օգնականը հավելել է, որ իրենք ապահովում են եւ կապահովեն բոլոր անհրաժեշտ պայմանները Լաչին եւ Աղդամով դեպի Ստեփանակերտ տանող երկու ճանապարհներով դեղերի, սննդամթերքի եւ այլ ապրանքների առաքման համար։
Հաջիեւը հավաստիացրել է, որ ադրբեջանական կողմը պատրաստ է ապահովելու անձնական մեքենաներ վարող քաղաքացիական անձանց անվտանգությունը։ Նա շեշտել է, որ հեռանալ ցանկացողները հիմնականում զինվորականների ընտանիքների անդամներ են:
Հաջիեւը մասնավորապես հայտարարել է, որ Ադրբեջանի այսպես կոչված «Տեղական հակաահաբեկչական միջոցառումների ընթացքում», որոնք, ըստ Հաջիեւի, տեւել են 23 ժամ 51 րոպե, բոլոր միջոցներով կանխվել են վտանգները։