Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին եւ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսին օգոստոսի 22-ին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
Քննարկվել են վերջին օրերի զարգացումների հետեւանքով ստեղծված տարածաշրջանային անվտանգային իրավիճակին եւ հայ-ադրբեջանական սահմաններին տիրող իրադրությանն առնչվող հարցեր: