Ղարաբաղի հայերի ինտեգրումը Ադրբեջանի տնտեսական, քաղաքական եւ սոցիալական կյանքին դժվար կլինի: Reuters-ին տված հարցազրույցում սրա մասին ասել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության դեպարտամենտի ղեկավար Հիքմեթ Հաջիեւը:
Ըստ Հաջիևի, երբ Ադրբեջանը խոսում է վերաինտեգրման մասին, նկատի ունի Ղարաբաղի հայերի խաղաղապահ վերաինտեգրման մոդելը Ադրբեջանի տնտեսական, քաղաքական եւ սոցիալական կյանքում։
«Դժվարություններ կլինեն, սա ոչ ոք չի հերքում։ Կարեւորն այն է, որ մենք ունենք քաղաքական տեսլական՝ շարժվելու առաջ վերաինտեգրման միջոցով։ Միեւնույն ժամանակ, մենք պետք է իրատես լինենք. կլինեն մարդիկ, ում դա դուր չի գա, եւ չեն ընդունի։ Եվ մենք սա պետք է ընդունենք ու հարգենք։ Իրավունքներն իրականացնելիս պետք է հաշվի առնել որոշակի պարտավորություններ եւ պարտականություններ։ Միգուցե կլինեն այնպիսիք, որոնք չեն ընդունի դա եւ կնախընտրեն ապրել այլ երկրում։ Դա իրենց որոշումն է: Մենք հարգում ենք նրանց որոշումները»,- ասել է Հաջիեւը։