Հայերի իրավունքները պետք է հարգվեն, իսկ սահմանները տարածաշրջանում պետք է անձեռնմխելի լինեն: Թեհրանում անցկացվող զորահանդեսի ժամանակ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին:
Ըստ իրանական ԻՐՆԱ գործակալության՝ Իրանի նախագահը շեշտել է, որ Իրանի ԶՈՒ-ն ընդունակ է կանխելու աշխարհաքաղաքական, ինչպես նաեւ սահմանների ցանկացած փոփոխություն:
«Ղարաբաղն, անկասկած, պատկանում է Ադրբեջանի Հանրապետությանը, սակայն հարկավոր է հայերի իրավունքներն ապահովել այնպես, որ տարածաշրջանում պաշտպանված լինեն նրանց անվտանգությունն ու իրավունքները»,- ասել է Ռաիսին։
Իրանի նախագահ հայտնել է նաեւ, որ օտար ուժերի ներկայությունը տարածաշրջանում անցանկալի է։