Սեպտեմբերի 19-ին Արցախում ռազմական գործողություններ սկսվելուց հետո Ադրբեջանի իշխանությունները պատերազմին դեմ արտահայտված առնվազն հինգ ադրբեջանցու են ձերբակալել։ Ըստ OC Media-ի՝ ձերբակալվածներից երկուսը արդեն դատապարտվել են 30-օրյա վարչական կալանքի։ Անազատության մեջ պահվող հինգ ակտիվիստներից երեքն էլ ազատազրկվել են սոցցանցերում պատերազմի վերաբերյալ արգելված բովանդակությամբ հրապարակումներ անելու մեղադրանքով․ նրանց վերաբերյալ դատարանը դեռ որոշում չի կայացրել։
Վերջին տարիներին Ադրբեջանը հաճախակի է ձերբակալում հակապատերազմական հայտարարություններով հանդես եկած ակտիվիստների՝ ռազմական բախումներից առաջ, ընթացքում եւ հետո։