Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, սեպտեմբերի 22-ին տեղի է ունեցել Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով: Նկատի առնելով Արցախի շուրջը ստեղծված ծանր իրավիճակը՝ հոկտեմբերի 1-ի Մյուռոնօրհնեքը եւ հարակից միջոցառումները հետաձգելու որոշում է ընդունվել:
Միաժամանակ հոկտեմբերի 1-ը հռչակվել է Արցախի համար համազգային աղոթքի օր: Այդ առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում եւ Հայաստանի ու Սփյուռքի բոլոր եկեղեցիներում, հավարտ Ս․ Պատարագի, կկատարվի աղոթքի հատուկ կարգ: