Հունգարիան հերքել է Արցախի վրա Բաքվի հարձակման վերաբերյալ ԵՄ հայտարարությունն արգելափակելու մասին լուրերը։ Երկրի ԱԳՆ-ն հայտարարել է, որ իրականում Հունգարիան եւ մի քանի այլ մասնակից պետություններ դիտողություններ եւ առաջարկություններ են արել համատեղ հայտարարության վերաբերյալ, սակայն համաձայնություն ձեռք չի բերվել, ուստի ԵՄ բարձր ներկայացուցիչը հրապարակել է հայտարարություն իր անունից։
«Հունգարիայի դիրքորոշումն այստեղ նույնպես հստակ է՝ պատերազմի փոխարեն խաղաղություն է հարկավոր։ Երկար տարիներ եւ տասնամյակներ անց եկել է ժամանակը՝ վերջ դնելու Ղարաբաղի ժողովրդի տառապանքներին։ Այս միակողմանի հայտարարությունները չեն օգնի, բայց ՄԱԿ-ը հիանալի հնարավորություն է տալիս դրանք անձամբ քննարկելու»,- ընդգծել է Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիարտոն: