Ռուսաստանը կվերադառնա 2-րդ աշխարհամարտից հետո իր սահմաններին։ Սրա մասին հայտարարել է ՌԴ իշխող` «Միացյալ Ռուսաստան» կուսակցության անդամ, Պետդումայի պատգամավոր Եվգենի Ֆեոդորովը։
«Հայաստանը որպես պետություն կդադարի գոյություն ունենալուց, սկզբում այնտեղ կլինի մարիոնետային ռեժիմ, իսկ հետո կվերականգնենք նաեւ այս տարածքի (Հայաստանի) նկատմամբ մեր վերահսկողությունը։ Երեւանը կվերադառնա, ինչպես նախկինում եղել է, մեր պատմական իրականություն։ Նահանգապետ կլինի այնտեղ կամ ինչ-որ բան»,- եզրափակել է իշխող կուսակցության ռուս պատգամավորը։