Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 78-րդ նստաշրջանի շրջանակում սեպտեմբերի 22-ին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Յուրի Քիմի հետ:
Քննարկել են Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ ագրեսիայի հետեւանքով ստեղծված իրավիճակը։ Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Հարավային Կովկասում ստեղծված ընդհանուր անվտանգային իրադրությանը։