Երեւանի մետրոպոլիտենում 08: 15-ի սահմաններում գնացք է խափանվել: Նախնական տվյալներով, մետրոյի վագոնի առջեւի ձախակողմյան անիվը վնասվել եւ կիսով չափ դուրս է եկել ռելսից։ Ուղեւորներն անվտանգ տարհանվել են «Սասունցի Դավիթ» կայարան։ Ոչ ոք չի տուժել:
Մետրոպոլիտենից հայտնել են, որ գնացքի տեխնիկական խափանումը տեղի է ունեցել «Գործարանային» կայարանից «Սատունցի Դավիթ» կայարան ուղեհատվածում։
Ստեղծված իրավիճակում Երեւանի մետրոպոլիտենի ղեկավարությունը որոշում է ընդունել ժամանակաորապես՝ մինչեւ տեխնիկական վթարի շտկումը, անցնել մի գծանի-երկկողմանի երթեւեկության։