Ադրբեջանական զորքը մոտեցել է Ստեփանակերտի արվարձանին եւ նույնիսկ մտել առաջին տները։ Տեղեկությունը հայտնել է Արցախի նախկին պետնախարար, Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը։
«Այստեղ հրադադարը խախտվել է սեպտեմբերի 21-ին»,– X-ի իր գրառման մեջ նշել է նա։
Բեգլարյանը նշել է, որ ամբողջ Կրկժան թաղամասը դատարկվել է անվտանգության բարձր ռիսկերի պատճառով։