Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանում ելույթի ժամանակ հայտարարել է, որ Թբիլիսին պատրաստ է Հայաստանին եւ Ադրբեջանին ներգրավել «Խաղաղ հարեւանության նախաձեռնությանը»՝ Հարավային Կովկասում կայուն խաղաղություն հաստատելու համար։
«Վրաստանը լավ է հասկանում պատերազմի եւ խաղաղության գինը»,- ասել է Վրաստանի վարչապետը:
Ղարիբաշվիլին մասնավորապես նշել է՝ Վրաստանի կառավարության հիմնարար սկզբունքը պատերազմից խուսափելն ու խաղաղություն պահպանելն է: