Ըստ ադրբեջանական ԱՊԱ գործակալության՝ սեպտեմբերի 22-ին Ստեփանակերտից Շուշի տանող ճանապարհին ապամոնտաժված տանկ-հուշարձանը (1992 թվականի մայիսի 8-ին առաջինը Շուշի հասած հայկական տանկը) ադրբեջանցիները տեղափոխել են Բաքվի ռազմավարների պուրակ:
«Տանկ-հուշարձանը Ղարաբաղյան առաջին պատերազմում հայերի հաղթանակի խորհրդանիշն էր»,- նշված է հաղորդագրությունում: