Արցախահայության համար հումանիտար միջանցք բացելու պահանջով Վանաձորում այսօր երիտասարդները քայլերթ են իրականացրել։ Հայաստանի, Արցախի դրոշներով ու պաստառներով, «Արցախ» եւ «Միացեք» վանկարկելով՝ Արցախ պուրակից նրանք շարժվել են դեպի Համերաշխության պուրակ, որտեղ 44-օրյա պատերազմում նահատակված վանաձորցիների լուսանկարներով հուշատախտակ է տեղադրված։
Այստեղ նրանք աղոթք են բարձրացրել, ապա վերադարձել Արցախ պուրակ։ Երիտասարդների խաղաղ ակցիային Վանաձորի բնակիչները հետեւել են պատուհաններից ու պատշգամբներից։
Սեպտեմբերի 25-ին ակցիայի մասնակից երիտասարդները կրկին նույն՝ Արցախում գտնվող մեր հայրենակիցների անվտանգ տեղափոխման պահանջով այստեղ են գալու եւ խնդրեն ավելի շատ մարդկանց՝ միանալու համազգային նպատակին։