Կենտրոնական ընտրական հանձնաժողովից հայտնել են, որ հանձնաժողովը սեպտեմբերի 17-ի՝ Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմում չի ստացել։
Ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումների ներկայացման վերջնաժամկետը սեպտեմբերի 22-ի 18։00-ն էր։
ԿԸՀ-ն Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքներն ամփոփելու է սեպտեմբերի 24-ին՝ 15։00-ին։