Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Ադրբեջանը հաստատում է Հայաստանի հետ իրական երկխոսության եւ բանակցությունների պատրաստակամությունը՝ երկու երկրների օրինական շահերի հավասարության եւ փոխադարձ հարգանքի հիման վրա։
«Դեռեւս խորապես հավատում ենք, որ ե՛ւ Ադրբեջանի, ե՛ւ Հայաստանի համար, իբրեւ երկու ինքնիշխան պետությունների, միջազգայնորեն ճանաչված սահմաններում բարիդրացիական հարաբերություններ հաստատելու եւ խաղաղ ապրելու պատմական հնարավորություն կա»,- նշել է Ադրբեջանի արտգործնախարարը։