Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերը կմեկնեն Հայաստան, քանի որ չեն ցանկանում ապրել Ադրբեջանի կազմում եւ վախենում են էթնիկ զտումներից: Դրա մասին սեպտեմբերի 24-ին Reuters-ին հայտնել է Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի խորհրդական Դավիթ Բաբայանը:
«Մեր ժողովուրդը չի ցանկանում ապրել Ադրբեջանի կազմում։ 99,9 տոկոսը նախընտրում է լքել մեր պատմական հողերը»,- հայտարարել է Արցախի նախագահի խորհրդականը: