Թուրքիայի նախագահ Էրդողանը երկուշաբթի Նախիջեւանում կհանդիպի Ալիեւի հետ, հայտնում է ադրբեջանական մամուլը:
Հանդիպման ընթացքում կքննարկվեն Ղարաբաղի վերջին իրադարձություններին հաջորդող քայլերը։ Թեմաներից մեկն էլ լինելու է Զանգեզուրի միջանցքը, որը կապահովի Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ անխափան փոխադրումներ։