Human Rights Watch-ը հրապարակել է «Ադրբեջան։ Ապահովել Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության իրավունքները» զեկույցը, որում կոչ է արվում «ստեղծել պայմաններ, որպեսզի հայերը կարողանան լքել Ղարաբաղը»։
Այսպես կոչված՝ Արեւմտյան Ադրբեջանի համայնքը դժգոհ է HRW-ի զեկույցից եւ իրավապաշտպան կազմակերպությանը հիշեցնում է, որ 30 տարվա ընթացքում երբեւէ չեն անդրադարձել Հայաստանից հեռացած ադրբեջանցիների խնդիրներին։
Նույն զեկույցում HRW-ն հիշեցնում է, որ հայերը վերադարձի իրավունք ունեն, ինչն ավելի է խորացնում ադրբեջանցիների տարակուսանքը։