Սեպտեմբերի 24-ին Ադրբեջանի ներքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ, ինչպես նաեւ Ադրբեջանի պաշտոնական այլ հաղորդագրություններում, շարունակում է շրջանառվել ԼՂ-ում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների առկայության մասին կեղծ պնդումը:
Պաշտպանության նախարարությունը եւս մեկ անգամ հայտարարում է, որ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներ Լեռնային Ղարաբաղում չկան: