Սեպտեմբերի 25-ին` 06:00-ի դրությամբ, ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 2906 անձ։
00:00-ի դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք գործած բռնի տեղահանված 1510 անձանցից 1060-ի վերաբերյալ հաշվառման տվյալներն ամփոփված են, իսկ 450-ի կարիքների գնահատումը նույնականացման փուլում է:
1060 հաշվառված տեղահանվածներից 503-ը ցանկացել են մեկնել իրենց նախընտրած կեցավայրեր, իսկ 557-ին հատկացվել է կառավարության առաջարկած կեցավայր (մի մասի տեղավորումը դեռեւս ընթացքի մեջ է): Աջակցության կարիքների նպատակով հաշվառումը շարունակվում է: